Մատչելիության հղումներ

Լավրով. «Չի կարելի անտեսել այլ երկրների երկրպագուների սադրիչ գործողությունները»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում Պետդումայում, Մոսկվա, 15-ը հունիսի, 2016թ․
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում Պետդումայում, Մոսկվա, 15-ը հունիսի, 2016թ․

«Մենք չեն կարող աչք փակել այն փաստի վրա, որ փորձ է կատարվում անտեսել այլ երկրները ներկայացնող ֆուտբոլային երկրպագուների սադրիչ գործողությունները», - այսօր Պետդումայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով անցած շաբաթավերջին Մարսելում տեղի ունեցած ընդհարումները ռուսաստանցի և անգլիացի ֆուտբոլային ֆաների միջև:

«Դուք թերևս տեսել եք հեռուստատեսությամբ հեռարձակված վրդովեցուցիչ կադրերը, թե ինչպես են տրորում Ռուսաստանի դրոշը, վիրավորական վանկարկումներ են հնչեցնում Ռուսաստանի ղեկավարության և առաջատար մարզիկների հասցեին: Անտեսել այդ սադրիչներին, որոնք փորձում են գաղտագողի կերպով ճգնաժամային իրավիճակ ստեղծել, չի կարելի», - ասել է Լավրովը` դրա հետ մեկտեղ, Ֆրանսիա մեկնած ռուսաստանցի որոշ երկրպագուների գործողությունները «անընդունելի» որակելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG