Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը


Ձայների 8 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը։

Նախքան քվեարկությունը ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ խմբակցությունը մտահոգություններ ունի նախագծի շուրջ և ձեռնպահ է քվեարկելու։

Հայ ազգային կոնգրեսն ու «Օրինաց երկիր»-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոսքի կեսից անջատեց։

Մանրամասները՝ տեղ ասյտեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG