Մատչելիության հղումներ

Freedom House․ Բաքուն օգտագործում է «Ֆորմուլա 1»-ը սեփական վարկանիշը բարելավելու համար


Ադրբեջան - Բաքվում պատրաստվում են «Ֆորմուլա 1»-ին
Ադրբեջան - Բաքվում պատրաստվում են «Ֆորմուլա 1»-ին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում մեկնարկելիք «Ֆորմուլա 1» մրցարշավի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ:

«Քաղաքացիների հիմնարար ազատությունները և ցանկացած այլախոհություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին «Ֆորմուլա 1»-ն է, որպեսզի ցույց տա իրեն իբրև ժամանակակից և մեծահոգի իշխանություն»,- ասված է կազմակերպության փոխնախագահ Դենիել Քալինգրեյթի հայտարարությունում:

Նա կոչ է արել միջազգային հյուրերին ուշադրություն դարձնել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա:

«Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել մրցումների շղարշի ետևում թաքնված իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության, ավելի քան 80 լրագրողների, քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների չհիմնավորված ձերբակալությունների վրա», - հայտարարում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Բաքվում «Ֆորմուլա 1» մրցարշավը կանցկացվի հունիսի 17-19-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG