ՆԱՏՕ-ն համաձայնություն կտա այս շաբաթ Լեհաստան և Բալթյան երկրներ 4 բազմազգ գումարտակ ուղարկելուն՝ պաշտպանական համակարգը խթանելու համար:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այսօր Բրյուսելում մեկնարկող հանդիպման ժամանակ կհաստատեն նոր ծրագրերը:
«ՆԱՏՕ-ն սկսում է ուժեղ գործողություններ՝ մեր հարևանությունում կայունություն ապահովելու համար», - ասել է Ստոլտենբերգը: