Մատչելիության հղումներ

Հայկ Խանումյանի առևանգման մեջ կասկածվող անձինք կալանավորվել են


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղայականով ոստիկանություն ներկայացած Միքայել Սահակյանին և Սերգեյ Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, և հունիսի 12-ին ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել է նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Բացի այդ, ԼՂ ոստիկանության հաղորդագրության համաձայն, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են վկաների, այդ թվում տուժողի լրացուցիչ հարցաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG