Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ, մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին: Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել և գնահատվել են թե՛ բազմահազար ընթերցողների և թե՛ գրականագետների կողմից, ինչի վառ վկայությունը վերջերս Ձեզ շնորհված Պուլիցերյան մրցանակն է: Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն: Հայաստանում սիրում են Ձեզ և հպարտանում Ձեզնով»։