Մատչելիության հղումներ

Պելեն 4.4 մլն եվրոյով վաճառել է իր բոլոր պարգևները


Պելե, մարտ, 2014թ․
Պելե, մարտ, 2014թ․

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 20-րդ դարի լավագույն խաղացող բրազիլացի Պելեն 4․4 միլիոն եվրո է ստացել աճուրդում իր պարգևների վաճառքից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:

Միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 7-9-ը Լոնդոնում: Ֆուտբոլի արքան վաճառքի էր հանել իր բոլոր մեդալները, գավաթները, անհատական մրցանակները՝ ընդամենը շուրջ երկու հազար լոտ: Ամենաթանկը դարձել է Ժյուլ Ռիմեի գավաթի՝ հատուկ բրազիլացու համար պատրաստված կրկնօրինակը: Շվեյցարիայի՝ ժամացույցի ընկերություններից մեկը հուշաիրը ձեռք է բերել 500 հազար եվրոյով:

«Ես որոշել եմ իմ պարգևները բաժանել երկրպագուներին ու հավաքորդներին: Հուսով եմ, որ նրանք խնամքով կպահեն այդ արտեֆակտները և դրանք կհանձնեն ապագա սերունդներին»,- հայտարարել է 75-ամյա ֆուտբոլիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG