Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Թուրքիայի մեղադրանքը, թե ռուսական զինուժը հունիսի 8-ին և 9-ին ռմբակոծել է հիվանդանոցներ, մզկիթներ և քաղաքացիական այլ կառույցներ Սիրիայի Հալեպ քաղաքում։
«Ռուսական օդուժը Հալեպի վրա չի հարձակվել, Թուրքիան ապացույցներ չունի»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։