Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնին։
Հրապարակված տեսագրությունում Օբաման կարծիք է հայտնում, որ երբեք նման պատրաստված նախագահի թեկնածու չի եղել։