Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում: