Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ը խմբագրել է ԼՂ հարցով գագաթնաժողովի մասին հաղորդագրությունը


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման մասին հաղորդագրությունը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հանդիպման մասին հաղորդագրությունում այժմ պարզապես նշված է՝ «զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը և ղարաբաղյան հակամարտության խնդիրները»:

Նախապես ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում էր՝ «հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի կազմակերպման հարցերը»:

Ավելի վաղ, հնարավոր հանդիպման մասին «Ազատության» հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը այսպես էր պատասխանել. - «Բարձրաստիճան հանդիպումների և այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG