Կառավարությունն այսօր հավանություն է տվել նաև ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը:
Փոփոխության համաձայն, ԵՆԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրի լրացուցիչ վարկային միջոցներ` 534 հազար եվրո գումարի չափով, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: