Ինչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:
ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է հաղորդագրությունում: