Մատչելիության հղումներ

Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ. Ավետիսյանին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

ՔԿ-ի հաղորդմամբ, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ. Ավետիսյանը զինկոմիսարիատում հաշվառված երիտասարդի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` 2016 թվականի ամառային զորակոչից 3 տարի ժամկետով տարկետում հատկացնելու համար, նրա մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 5.730.960 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Պահանջված գումարի մի մասը՝ 2.389.400 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը, ստացել է անձամբ՝ 2016 թ. հունիսի 1-ի երեկոյան, իր անձնական օգտագործման «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի մեջ։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG