Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում և դրա արդյունքները ներկայացնել կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG