Միջերկրական ծովում խորտակվել է 700 միգրանտների տեղափոխող նավ: Նավը շրջվել է հունական Կրետե կղզու հարավային ափամերձ ջրերում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: «Այս պահի դրությամբ փրկված է 250 մարդ», - ասվում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 205 հազար միգրանտ և փախստական: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Միջերկրականում զոհվածների թիվը գերազանցում է հազարը: