Գերմանացիների մեծամասնությունը աջակցում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ARD մեդիաընկերության անցկացրած սոցհարցումների արդյունքները:
Բանաձևին կողմ է արտահայտվել հարցվածների 74 տոկոսը, և միայն 18 տոկոսն է կարծիք հայտնել, որ դրա ընդունումը սխալ քայլ էր:
Միևնույն ժամանակ, հարցվածների 57 տոկոսը համոզված է, որ բանաձևի ընդունումը բացասական հետևանքներ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա:
Հարցմամբ ընդգրկված գերմանացիների 91 տոկոսը համարում է, որ Թուրքիային որպես գործընկեր չի կարելի վստահել, իսկ Թուրքիային վստահելի գործընկեր է համարել միայն 7 տոկոսը: