Մատչելիության հղումներ

Փարիզում մեկնարկել է Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովը


Փարիզյան համաժողովի մասնակիցները, 3-ը հունիսի, 2016թ․
Փարիզյան համաժողովի մասնակիցները, 3-ը հունիսի, 2016թ․

Փարիզում մեկնարկել է Մերձավոր Արևելքի հարցերով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ՝ այդ թվում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Հակամարտող Իսրայելն ու Պաղեստինը համաժողովին չեն մասնակցում:

Ելույթ ունենալով հանդիպման բացմանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ համաժողովի հիմնական նպատակը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համար պայմաններ ստեղծելն է:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է պաշտոնական Փարիզի հավատարմությունը հակամարտության կարգավորման հիմքում ընկած «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքին:

«Վերջին տարիներին շոշափելի առաջընթաց է արձանագրվել, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղության հասնել չհաջողվեց: Մթնոլորտի լարվածությունը պահպանվում է, բռնությունները չեն դադարում, իսկ հույսերը՝ մարում: Քաղաքական ճեղքվածքը անկասկած լրացնելու են ծայրահեղականները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծելու ահաբեկիչների համար», - համոզմունք է հայտնել Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG