Մատչելիության հղումներ

Համանախագահները փաստաթղթերի նախագծեր են ներկայացրել ԱԳ նախարարներին


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությսմբ, որում նշված է՝

«Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու մայիսի 16-ին Վիենայում կայացած հանդիպման որոշումների իրագործման հետ կապված հարցերը: Նշված հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարների ուշադրությանն են ներկայացրել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնմանը և ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծմանն առնչվող փաստաթղթերի նախագծերը: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG