Մատչելիության հղումներ

Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով 4 հայ է զոհվել


Սիրիա - Հալեպի փողոցներից մեկը, մայիս, 2016թ․
Սիրիա - Հալեպի փողոցներից մեկը, մայիս, 2016թ․

Երեկ Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված ավելի քան երեք տասնյակ հրթիռ է ընկել: Հալեպի «Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ Զվարթնոց եկեղեցու թաղամասում ընկած հրթիռը հրդեհել է մի հայ արհեստավորի խանութը, զոհվել են երեք հայեր, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց: Քիչ անց մահացել է Նոր Գյուղում վիրավորված ևս մեկ հայ:

«Գանձասար»-ը հրապարակել է զոհված հայերի անունները՝ Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան և Խաչիկ Ապուլապության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG