Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը բավարարել է Յունուսների հայցը ընդդեմ Ադրբեջանի


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ
Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր բավարարել է Լեյլա և Արիֆ Յունուսների հայցը ընդդեմ Ադրբեջանի:

ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի իրավապաշտպան ամուսինները հայցով բողոքել էին անազատության մեջ գտնվելիս իրենց ցուցաբերված անհամարժեք բժշկական օգնության կապակցությամբ:

ՄԻԵԴ-ը ամուսինների իրավունքների ոտնահարումը հաստատել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելք) և սահմանել փոխհատուցում՝ յուրաքանչյուրին 13 հազարական եվրո, ու ևս 4 հազարական եվրո՝ դատական ծախսերի համար:

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG