Մատչելիության հղումներ

Անկարան խորհրդակցությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին


Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Անկարան, թուրքական 24 TV հեռուստաընկերության փոխանցմամբ, խորհրդակցությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:

Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ նման «անպատասխանատու և անհիմն» որոշումներով գերմանացիները փորձում են «թաղել իրենց սեփական պատմության մութ էջերը»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը տեղի ունեցածը «պատմական սխալ» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG