Պակիստանցի 19-ամյա Մարիա Սադաքաթը դաժանաբար սպանվել է ամուսնության առաջարկը մերժելու համար: Հարազատների վկայությամբ՝ աղջկան կտտանքների ենթարկելուց հետո ողջակիզել են:
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալներից մեկը ձերբակալված է:
Պակիստանում կանայք հաճախ են ենթարկվում բռնությունների ամուսնության առաջարկը մերժելու դեպքում: