Ավետիսյանների սպանության գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց ներկայացրեցին ընդդեմ Ռուսաստանի:
Հայցով նրանք պահանջում են Ավետիսյանների ընտանիքի սպանված հինգ մեծահասակ անդամների համար որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 50-հազարական, երկու երեխաների համար՝ 100-հազարական եվրո:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընդունեց քաղհայցն ու որոշեց այն թարգմանել և ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներին: Ակնկալվում է, որ պատասխանը կհրապարակվի մոտ մեկ ամսից՝ գործով հաջորդ դատական նիստին:
Տե՛ս նաև այստեղ