Մատչելիության հղումներ

Twitter-ը հայտարարում է երկար սպասված փոփոխությունների մասին


Twitter միկրոբլոգային հարթակը հայտարարում է ծրագրային փոփոխությունների մասին․ առաջիկա ամիսների ընթացքում օգտագործողների անունների հիշատակումը, մեջբերվող գրառումները (թվիթները), լուսանկարաները և այլ մեդիա ամրակցումների համար օգտագործվող հղումները դուրս չեն բերվի թվիթների համար նախատեսված 140 տառի սահմանափակումից:

Բացի այդ, ընկերությունը նշում է՝ այսուհետև օգտագործողները կկարողանան թվիթներ սկսել օգտատերերի անուններից՝ առանց ստիպված լինելու սկզբից ավելացնել միջակետ, որպեսզի դա հասանելի լինի, այլ ոչ թե դիտարկվի որպես մանավոր գրառում, որը կարող են կարդալ միայն գրառում կատարողը, դրա հասցեատերը և նրանց ընկերները:

«Ընդհանուր առմամբ, մենք ցանկանում են խրախուսել ավելի շատ խոսակցություններ Twitter-ում», - ասել է ընկերության ղեկավար Ջեք Դորսին՝ ամերիկյան The Verge կայքին տված հարցազրույցում: - «Սա ամենանշանակալի փոփոխությունն է, որ մենք արել ենք վերջին շրջանում, ինչը թույլ կտա մարդկանց ավելի լիարժեքորեն օգտագործել իրենց հատկացված 140 տառը»:

Թեև միկրոբլոգային հարթակի օգտագործողները վաղուց են պահանջում նման փոփոխություններ, դժվար թե դրանք մեծ ազդեցություն ունենան Twitter-ի օգտագործողների թվի ավելացման վրա: Ընկերությունը վերջին շրջանում աճի դժվարություններ ունի, մեկ տարվա ընթացքում օգտագործողների թիվը գրեթե չի ավելացել:

XS
SM
MD
LG