Մատչելիության հղումներ

Դատախազությունն ամփոփեց հանրաքվեի ընտրախախտումների քննության արդյունքները


Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերի քննության արդյունքները, որոնք ներկայացվել են նաև Հայաստանի նախագահին:

Դատախազության փոխանցմամբ, տվյալների ամփոփման հիման վրա անհրաժեշտություն է առաջացել Քրեական օրենսգրքում կատարելու համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

«Ըստ այդմ, Հայաստանի դատախազության կողմից մշակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի անդամների գործողությունները, և պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի մշակված նախագիծը գլխավոր դատախազի կողմից առաջիկայում կուղարկվի կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG