Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը վերսկսել է հրադադարի խախտումները


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական դիրքերում, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական դիրքերում, ապրիլ, 2016թ․

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG