Բելառուսի առաջին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը 320 դոլարով տուգանվել է ընդդիմության չարտոնված ցույցին մասնակցելու համար:
Բելառուսի ազգային կոնգրեսի ցույցը տեղի էր ունեցել մոտ տասն օր առաջ՝ Յանկա Կուպալա այգում, և արտոնված չէր քաղաքային իշխանությունների կողմից:
81-ամյա Շուշկևիչը իր տարբեր ելույթներում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոշտ քննադատության է ենթարկել: