Եվրամիությունում անցյալ տարի արձանագրվել են ավելի քան 200 իրականացված և ձախողված ահաբեկչություններ, երեկ հայտարարել է ԵՄ-ի հակաահաբեկչական կենտրոնը:
Միության տարածքում 2015-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով 151 մարդ մահացել է, 360-ը՝ վիրավորվել: Ավելի քան հազար մարդ է ձերբակալվել ահաբեկչության կամ դրան հանցակցության կասկածանքներով: