Մատչելիության հղումներ

Ղամիշլիում ահաբեկչությունից տուժածների թվում կան հայեր


Նրանցից մեկի՝ Խաչիկ Կարապետի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել սիրիական Լաթաքիա նահանգում, իսկ Տարտուս քաղաքում պայթեցվել է ավտոմեքենա։ Պաշտոնական տվյալներով, 78 քաղաքացի է զոհվել։

Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, զոհվածների անունները ճշտվում են, նրանց մեջ հայկական ազգանուններ դեռ չկան․ - «Լաթաքիո և Տարտուսի մեջ ինքնասպանական գործողություններ իրականացրած են, և երկու պայթյունների արդյունքը 78 մահացած արձանագրված է»:

Նախօրեին չորս զինյալ ահաբեկիչները հարձակվել էին Ղամիշլիի Մայամի թաղամասի վրա։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո ինքնասպան էին եղել՝ պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների։ Վիրավորների թվում նաև հայեր կան։ Նրանցից մեկի՝ Խաչիկ Կարապետի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Նա Ռաքքայից է, ու այնտեղի հրթիռակոծություններից հետո էր այստեղ տեղափոխվել։

Թեև ամսվա սկզբում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պայմանավորվել էին Սիրիայի Հալեպ քաղաքում կրակի դադարեցման շուրջ, սակայն, Պողիկյանի փոխանցմամբ, քաղաքում այդքան էլ հանգիստ չէ․ - «Խմբավորումներ կան, որ հրադադարը չեն խախտեր, և կան, որ հրադադարը չեն հարգում, խախտումներ կարձանագրվի: Հալեպի մեջ համեմատաբար խաղաղ է»:

Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտել է Լաթաքիայում, Տարտուսում, Ղամիշլիում և Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG