Մատչելիության հղումներ

Բինալի Յըլդըրըմը՝ Թուրքիայի վարչապետ


Բինալ Յըլդըրըմ, արխիվ
Բինալ Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար, նախագահ Ռեջեփ Էրդողանի զինակից Բինալի Յըլդըրըմն ընտրվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, ապա նաև վարչապետ։

60-ամյա Յըլդըրըմը կուսակցության համահիմնադիրներից է, նա փոխարինում է Ահմեթ Դավութօղլուին, ով երկու շաբաթ առաջ է հայտարարել իշխող կուսակցության ղեկավարի և հետևաբար նաև վարչապետի պաշտոններից հեռանալու մասին՝ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով։

Յըլդըրըմի հիմնական խնդիրը կլինի հսկել սահմանադրական լրամշակումների իրագործման ընթացքը, ինչի արդյունքում նախագահը ներկայիս հիմնականում ներկայացուցչական լիազորությունների փոխարեն կստանա հզոր նոր լծակներ։ Վերլուծաբանների համոզմամբ, հենց դա է հանդիսացել Էրդողանի և Դավութօղլուի վեճի հիմնական պատճառը։

Յըլդըրըմի նշանակումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Թուրքիան փորձում է հակազդել Քրդական բանվորական կուսակցության մարտական ջոկատների, ինչպես նաև «Իսլամական պետություն» շարժման զինյալների գործողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG