Հայաստանի պաշպանության նախարարությունը հաղորդում է, որ մայիսի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։
«Հայաստանի զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: