Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են կործանված A320 օդանավի որոշ բեկորներ


Փրկարարները հայտնաբերել են մայիսի 19-ին Միջերկրական ծովում կործանված Փարիզ-Կահիրե չվերթը կատարող EgyptAir ավիաընկերության Airbus A320 օդանավի բեկորներ, մարդկանց մարմինների, նստարանների և ուղեբեռի մնացորդներ։

Հաղորդվում է, որ ռադարների էկրաններից անհետանալուց րոպեներ առաջ օդաչուների խցիկի մոտ գտնվող զուգարանի ծխորսիչ սարքը ծուխ է գրանցել։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ` 56 ուղևորներ և անձնակազմի 10 անդամ, զոհվել են։ Աղետի պատճառը դեռ հայտնի չէ։ Քննիչների փոխանցմամբ, առայժմ չի կարելի բացառել որևէ վարկած, այդ թվում՝ ահաբեկչության հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG