Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր Շարմազանովը հանդիպում կունենա Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի և խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Մայիսի 22-ին նախատեսվում է հանդիպում Պանոս Կամենոսի հետ:
Այցի շրջանակում Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հարցազրույց կտա հունական լրատվամիջոցներին: