Մատչելիության հղումներ

Չեռնոգորիան կնքել է ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը


Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 19-ը մայիսի, 2016թ․
Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 19-ը մայիսի, 2016թ․

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) վարչապետ Միլո Ջուկանովիչն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կնքել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու արձանագրությունը, որը բալկանյան երկրի առջև պաշտոնապես բացում է ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ արձանագրության ստորագրմամբ Մոնտենեգրոյի պատմության նոր էջ է բացվում։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է վավերացնեն արձանագրությունը, մինչ այդ Չեռնոգորիան դիտորդի կարգավիճակով կմասնակցի ՆԱՏՕ-ի հավաքներին։ Ենթադրվում է, որ բուն անդամակցումը տեղի կունենա 2017 թվականի կեսերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG