Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Վրաստանից անջատված Հարավային Օսիայում այսօր վթարի է ենթարկվել զինվորականներին փոխադրող ավտոբուսը, զոհվել է 6 զինծառայող, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ողբերգական վթարը տեղի է ունեցել սպաներին փոխադրող ավտոբուսի արգելակների խափանման պատճառով, ինչի հետևանքով մեքենան շեղվել է ճանապարհից և գլորվել է ձորը։