Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ նրա գրասենյակն առաջիկայում հայտարարություն կանի: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պողոսյանի գրասենյակը:
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա Հատոկ քննչական ծառայությունում մայիսի 2-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը։
8 տարի ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ խոստանալով մեղադրանքներին անդրադառնալ արդեն որպես շարքային քաղաքացի: