Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի և նրա ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի 5 ներկայացուցիչների վրա այսօր հարձակում է տեղի ունեցել Անապայի օդանավակայանում: Հարձակման հետևանքով ընդդիմադիրները ստացել են մարմնական վնասվածքներ: Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: