Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հայտարարել է, որ իրեն «թևաթափ է անում» Միացյալ Նահանգների պատասխանը գլոբալ միգրացիոն ճգնաժամին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի հատուկ բանագնաց Ջոլին երեկ այս մասին խոսել է Լոնդոնում՝ ընդգծելով, թե մտավախություն ունի, որ փախստականներին մարդասիրական օգնության միջազգային համակարգը փլուզվում է: