Մոսկվայի դատարանը քաղաքացի Ռոման Ռասլովցևին դատապարտել է 20-օրյա վարչական կալանքի՝ Վլադիմիր Պուտինին հիշեցնող ռետինե դիմակով բողոքի ակցիա իրականացնելու համար: Ըստ դատարանի որոշման, քաղաքացին «խախտել է հասարակական կարգը»: Դատարանի որոշմամբ՝ Պուտինի դիմակը ենթակա է ոչնչացման:
Քաղաքացի Ռասլովցևն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ իրացրել է Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքը և չի խախտել որևէ օրենք:
Ռասլովցևը ձերբակալվել էր մայիսի 14-ին՝ միայնակ բողոքի ակցիա իրականացնելու պահին: