Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը


Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հավատում է, որ վաղը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայանալիք հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա:

«Կարծում եմ բոլորդ գիտեք, որ վաղը Վիեննայում շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու: Ես հավատում եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա», - այսօր արձագանքելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշման մասին հարցին՝ ասաց Սվիտալսկին:

Նրա խոսքով, ԵՄ-ի ուղերձը շատ հստակ է․ զինադադարը պետք է ամրապնդվի, վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ պետք է նախաձեռնվեն, և խաղաղության պայմանագրի կնքման շուրջ պիտի բանակցություններ ընթանան:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ այս ուղերձը ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից վաղը ներկայացվելու է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Մենք աշխատում ենք խաղաղության համար և մենք հավատում ենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը, Ադրբեջանն ու ադրբեջանցի ժողովուրդը պետք է պատրաստվեն խաղաղության։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել՝ իրագործելու այդ խաղաղությունը», - այսօր Գյումրիում հայտարարեց ԵՄ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG