Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները շարունակել են անկանոն կրակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ մայիսի 13-ի կեսօրից հետո Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը, բացի այդ` Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG