Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Կորուստների մասին հրապարակվածը նախորդներից շատ ավելի մոտ է իրականությանը


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հրապարակած տվյալները Լեռնային Ղարաբաղի շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած տարածքների մասին ընդհանուր առմամբ «էնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», դրանցում պետք է ճշգրտվեն որոշակի տերմիններ: Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Այնուհանդերձ, ըստ նրա, այդ տեղեկությունները շատ ավելի մոտ են իրականությանը, քան մինչ այդ հրապարակվածները՝ «եթե այդ տերմինները վերանայենք, մի փոքր հղկենք»:

Նա ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում այդ մակարդակի դիրքային փոփոխությունները մեկնաբանելը սխալ է համարում, քանի որ, իր խոսքով, «երբ որ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ-որ գործողություններ կարող են լինել, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները»:

Ըստ Անի կենտրոնի հրապարակման, մասնավորապես, հարավային ուղղությամբ՝ Լելե Թեփե բարձունքի շրջանում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կորցրել է 7 ռազմական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ «այսօրվա դրությամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչև ապրիլ 1-2-ի հայկական ուժերի ձեռքում էր»: Այդ տարածքները, ըստ հրապարակման, մեծ չեն:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG