Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան հունիսի 23-ին անցկացվելիք հանրաքվեի ժամանակ քվեարկի Եվրամիությունից դուրս գալու օգտին, դա միանգամայն ծանր հետևանքներ կառաջացնի այդ երկրի համար:
Ըստ Լագարդի, հիմնադրամի հետազոտությամբ պարզվել է, որ Եվրամիությունը լքելու դեպքում Միացյալ Թագավորության տնտեսությունը տևական ժամանակ կհայտնվի անորոշության մեջ, որևէ դրական ձեռքբերում չի ունենա: