Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մայիսի 14-ին Ադրբեջան կմեկնեն Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Թինա Խիդաշելին և Իսմեթ Յըլմազը։
APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է, որ նախարարները Գաբալա քաղաքում նախ առանձին հանդիպումներ կունենան, ապա նաև կհանդիպեն եռակողմ ձևաչափով։