The New York Times-ի հաղորդմամբ՝ տասնյակ ռուսաստանցի մարզիկներ, ովքեր մասնակցել են 2014-ի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին, նրանց թվում և 15 մեդալակիրներ, «պետության կողմից կառավարվող դոպինգ ծրագրի մաս են կազմել»:
Պարբերականը վկայաբերել է Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի տնօրեն Գրիգորի Ռոդչենկովի խոսքերը, ով հայտարարել է, որ մշակել էր արգելված նյութեր պարունակող խմիչք և տրամադրել մարզիկներին:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այդ մեղադրանքները անհեթեթություն է որակել: