Իրանը այս տարի հավատացյալների չի ուղարկի Սաուդյան Արաբիա ամենամյա հաջի՝ մահմեդականների սրբազան վայրեր ուխտագնացությանը:
Պաշտոնական Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է ուխտագնացությունը վատ կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով անցյալ տարի 2 հազարից ավելի մարդ մահացավ, այդ թվում՝ 464 իրանցի:
Երկու պետությունների միջև լարվածությունն աճել է այս տարվա հունվարից, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին հայտնի իրանցի հոգևորականի, ինչից հետո իրանցի ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: