Մատչելիության հղումներ

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն այսօր դարձավ 35 տարեկան։ Այդ կապակցությամբ այսօր Սավչենկոյին են այցելել նրա փաստաբանները:

«Նադեժդան շատ երախտապարտ էր: Բայց ամենալավ նվերն ազատությունն է», - այցից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սավչենկոյի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:

22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչուին ծննդյան կապակցությամբ շնորհավորել են նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանը, հիշեցնենք, սույն թվականի մարտի 22-ին ուկրաինացի օդաչուին մեղավոր ճանաչեց երկու ռուս լրագրողների սպանության գործով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG