Մատչելիության հղումներ

Դիարբեքիրում ականապատված մեքենա է պայթեցվել, կան զոհեր և վիրավորներ


Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 12 ոստիկան։

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ դրա մոտով ոստիկանական մեքենա է անցել:

Իշխանությունները ահաբեկչության համար մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին։ Դեպքի առնչությամբ կան ձերբակալվածներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG