Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նշում է Հաղթանակի տոնը


Ռուսաստանը և բազմաթիվ նախկին խորհրդային պետություններ մայիսի 9-ին նշում են նացիստական Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը:

Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում հաղթանակին նվիրված շքերթին մասնակցել է ավելի քան 10,000 զինվորական և 150 միավոր զինտեխնիկա: Կրեմլի երկնքով նաև տասնյակ ռազմական ինքնաթիռներ են անցել:

Ռուսաստանում բազմաթիվ այլ վայրերում ևս նշվելու է Հաղթանակի տոնը:

Ռուսաստանցիները նաև մասնակցելու են այսպես կոչված՝ «Անմահ գունդ» ակցիային՝ քաղաքացիները երթի են դուրս գալու՝ կրելով պատերազմին մասնակցած իրենց ազգականների լուսանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG